ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Հավերժական սեր՝ իրական Հայաստանում

Հավերժական սեր՝ իրական Հայաստանում
22.11.2025 | 13:48

Ինչքան էլ անհայրենին բարբառի, թե հայրենիքի սերը այնքան կարևոր չէ, որքան պետությունը (այսինքն իր աթոռը), այնուամենայնիվ, «էլի որբ ու արնավառ» ես իմ Մայրենին ու Հայրենին եմ սիրում։

Չնայած իմ ապրած 75 տարիներին հայրենիքի սիրով ես հավերժ զորեղ եմ, երիտասարդ, նույնքան էլ հարբած...

Պատահական չէ, որ իմ չծերացող սրտում ռուսական երգի պես շարունակ նույն տողերն եմ մրմնջում.

Вечно молодой,

Вечно пьяный...

Եվ որքան էլ ծանր է, վշտաբեկ, օրհասական

ու ողբերգական երկրիս վիճակը, նույնքան բարձրագոչ, ջերմագին, քաղցր ու սիրառատ է հնչում սրտագին երգն առ Հայրենիք.

Вечно молодой,

Вечно пьяный...

Միայն և միայն, ես այդ սիրով եմ հավերժ արբեցած և հավերժորեն երիտասարդ, որքան էլ որոշ անհայրենիների ու անհողիների համար այն սենտիմենտալ հնչի։

21.11.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3301

Մեկնաբանություններ